Բրիտանական The Daily Mail պարբերականի կայքը հրապարակել է տեսանյութ, որում թավջութակահարը նվագում է Լեոնարդ Քոենի Hallelujah երգը վախով «պատված» Բրյուսելի փողոցներում։
Հիշեցնենք, որ Բրյուսելում շարունակվում են գործողությունները՝ կապված քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակման վտանգի հետ: Ոստիկանությունը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել նման գործողությունների մանրամասները, իսկ տեղի բնակիչներին՝ չգրել սոցցանցերում ոստիկանության ակտիվության վայրերի մասին:
Ոստիկանությունը կոչ է արել քաղաքի բնակիչներին լռություն պահպանել սոցիալական ցանցերում և չհայտնել գործողության մասին տեղեկատվություն:
Այս տեսանյութը, որը նկարահանվել է քաղաքի կենտրոնում, ցույց է տալիս, թե ինչպես է երաժիշտն իր երաժշտությամբ փորձում մխիթարել անցնող մարդկանց։
Տեսանյութը Twitter-ում տեղադրել է Էլս Ամպե անունով օգտատերը, ով գրել է. «Սյուրռեալ զգացողություն է։ Սա իմ քաղաքն էր երեկ: Իսկ այսօր Բրյուսելն է՛լ ավելի անիրական է»։
https://www.youtube.com/watch?v=ZvVwK4JAHZM