Հասարակություն 

Քաղաքացիները ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել ի նշան բողոքի Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի խոցման: Ռուսական ԶԼՄ-երը հայտնում են, որ ակցիան իրականացրել են երեք քաղաքացիներ: Նրանք իրենց ձեռքին պահած պաստառներով մեղադրել են Անկարային՝  ահաբեկչության պաշտպանության և օժանդակության համար:

«Խոցված օդաչուները ոչնչացնում էին ահաբեկիչներին, որպեսզի չսպանվեն մեր ու Ձեր խաղաղ բնակիչները», -գրված է եղել քաղաքացիներից մեկի պահած պաստառի վրա:

Նույն շարքից