Հասարակություն Պատահարներ 

Ինչու է երևանաբնակ Գոհարը փայտով և ձեռքով ծեծել եղբոր կնոջը

analitik.am

59-ամյա Գոհար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում էլ.էներգիայի առանձին հաշվիչ տեղադրելու հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել է նույն բնակարանի բնակչուհի, հագուցյալ եղբոր կնոջ՝ Գայանե Գևորգի Դավթյանի հետ, որի ընթացքում նշված բնակարանում փայտով 2 անգամ հարվածել է վերջինիս աջ այտին, որից հետո ձեռքերով հարվածներ է հասցրել Գ.Դավթյանի մարմնի տարբեր մասերին:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նույն շարքից