Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա

analitik.am

Թուրք-սիրիական սահմանին ռուսական կործանիչի խոցման միջադեպից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

Արտգործնախարարը նախատեսում էր Ստամբուլ մեկնել նոյեմբերի 25-ին: Լրագրողներին Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ այս միջադեպը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական վտանգն աճում է. «Եվ սա անկախ այսօրվա միջադեպից»:

Նույն շարքից