Երեւանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, սպանվածը «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանն է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին բանկից:
Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել: