Գլխավոր Ռազմական 

Նախորդ գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ.ԼՂՀ ՊՆ

analitik.am

Նոյեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նույն շարքից