Հայաստան Հասարակություն Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Մեր հասարակական մտածողության՝ պետության համար ամենավտանգավոր դրսևորումը. «Առավոտ»

analitik.am

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

««Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ Էլ մեր Մասիս սարը կվերադարձնի» ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում Է իմ հայրենակիցների մի մասը։ Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն Է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի ՝ հենց սա՛ Է։ Խնդիրները որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու և դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաև ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ՝ անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնց «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն)՝, և կան «վատերը», որոնց  ուշքն ու միտքը մեզ վնասելն  է։

Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» և «վատը», չկա հավատարմություն և դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»։ Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են։ Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում՝  այլ ազգերին և պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են՝ իրենց շահերն առաջ տանելու համար»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից