Միջազգային Քաղաքականություն 

Օլանդն առաջարկել է փակել Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը

analitik.am

Корреспондент-ի փոխանցմաբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Օբամային կոչ է արել ամբողջությամբ փակել Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտրվի ծայրահեղականների մուտքը Եվրոպա։

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ փակել Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա մուտք գործել Եվրոպա և բարբարոսական ահաբեկչություններ իրականացնել»,- ասել է Օլանդը:

Նրա խոսքով` այսօր Սիրիայի ճգնաժամը վերաբերում է ամբողջ Եվրոպային։

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ եվրոպացիների համար ռիսկերը մեծ են: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ելք գտնել սիրիական ճգնաժամից»,- ասել է Օլանդը։

Նույն շարքից