Հասարակություն 

Աֆղանները հատել են հայ-թուրքական սահմանը եւ ապաստան խնդրել Հայաստանից. news.am

analitik.am

Հայ-թուրքական սահմանը հոկտեմբերին հատած աֆղաններ Շոքաթ Ամինզան եւ Սեդիղոլլահ Ալիզադեն քննիչներին պատմել են, որ սահմանը հատել են՝ ապաստանի եւ կացարանի իրավունք խնդրելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին ասաց նրանց փաստաբան Մերի Ալավերդյանը:

«Այս գործն առանձնահատուկ է, քանի որ Շոքաթն ու Սեդիղոլլահն ապաստան են խնդրում: Ես արդեն դիմում եմ ներկայացրել Միգրացիոն ծառայություն, որտեղից պատասխանել են, որ հարցն ուսումնասիրվում է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ երիտասարդներն Աֆղանստանի քաղաքացիներ են, իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից