Հասարակություն 

Վնասազերծված խումբը խնդրել էր 2 օրով երկարաձգել տան վարձակալության ժամկետը.լուսանկարներ. news.am

analitik.am

Երեւանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում բացահայտված խումբը, որը կասկածվում է ապօրինի զինամթերք պահելու եւ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ, տունը վարձակալել էր 1 ամսով, սակայն երեկ տանտերերին խնդրել է երկու օրով երկարաձգել ժամկետը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առանձատան տիրոջ քույրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

«Քույրս ֆինանասական խնդիրներ ուներ, դրա համար ստիպված էր տունը վարձով տալ, բրոքերի միջոցով գտել էինք վարձակալներ: Մենք տեսել ենք միայն մեկի անձնագիրը Նուբարաշենի բնակիչ էր՝ կին, բայց անուն-ազգանունը չգիտեմ»,-ասաց նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առանձնատունն ամբողջությամբ տակնուվրա է արված, հյուրասենյակում ՀՀ դրոշով դիմակներ են, ձայնասկավառակներ, Գյումրիին օգնելու վերաբերյալ փաստաթղթեր:

Ենթադրյալ հանցախումբը քիչ առաջ տեխափոխվել է մեկուսարան:  Նրանցից 3-ը կին են:

Մանրամասն՝ news.am

47

Նույն շարքից