Հայաստան Քաղաքականություն 

Հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել է 1 987 տեղական դիտորդ

analitik.am
Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում այս պահի դրությամբ գրանցված են 15 տեղական հասարակական կազմակերպությունների ընդհանուր առմամբ 1 987 ներկայացուցիչներ:
Առավել մեծ թվով դիտորդներ հայտավորել է «Ազատ հասարակության ինստիտուտ»-ը՝ 728, ամենաքիչը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը՝ 1:
Նշենք, որ դիտորդների հավատարմագրումը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին: Հավատարմագրման, ինչպես նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու  վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է:
Ինչպես տեղեկանում ենք Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից, այս պահի դրությամբ գրանցվածներն են.
«Ազատ հասարակության ինստիտուտ»՝ 728 դիտորդ,
«Հայք»՝ 417,
«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»՝ 404,
«Հայաստանի հելսինկյան կոմիտե»՝ 88,
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»՝ 80,
«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար հիմնահարցերի միջազգային ասոցիացիա»՝ 61,
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն»՝ 60,
«Ընդդեմ իրավական կամայականության»՝ 59,
«Շենացնենք մեր գյուղը»՝ 52,
«Ապագա Սպիտակ»՝ 10,
«Իրավունքի Եվրոպա միավորում»՝ 9,
«Քաղաքացիական գիտակցություն»՝ 7,
«Հանրային դիվանագիտություն»՝ 6,
«Միավորում» սոցիալական շարժում»՝ 5,
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ 1:

Նույն շարքից