Հայաստան Քաղաքականություն 

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

analitik.am

Աշխատանքային հերթական շրջայցով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Երևանի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն, ծանոթացել պայմաններին: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ տնօրեն Արթուր Մամոյանը նշել է, որ մարզամշակութային օջախն այսօր ունի 35 խմբակներ, որոնցում մարզվում և պարապմունքներ են անցկացնում շուրջ 460 սաներ: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է կենտրոն հաճախող սաների մարզումներին: Զրուցելով մարզիկների և մարզիչների հետ՝ քաղաքապետը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

Կենտրոն վարչական շրջանում էլ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով իրականացված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին և մյուս պատասխանատուներին քաղաքապետը մեկ անգամ ևս հանձնարարել է քաղաքային տնտեսության տաբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքում հաշվի առնել բնակիչների դիտարկումներն ու առաջարկությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

1 2 3 4 5

Նույն շարքից