Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Պուտինի հրամանագրով խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ զինված ուժերի զինծառայողներին ՌԴ պետական մրցանակներ շնորհելու մասին» հրամանագիրը:

Զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած հերոսության և արիության համար փոխգնդապետ Օլեգ Պեշկովին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում (հետմահու):

Փոխգնդապետ Պեշկովը եղել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված Սու-24 ռմբակոծիչի օդաչուն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրան սպանել են թուրքմենները՝ ինքնանետումից հետո:

Զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած քաջության և խիզախության համար Արիության շքանշանների են արժանացել կապիտան Կոնստանտին Մուրախտինը և մատրոս Ալեքսանդր Պոզինիչը (հետմահու):

Նույն շարքից