Միջազգային Քաղաքականություն 

Ինքնաթիռը խոցելու հրահանգն անձամբ ես եմ տվել. Դավութօղլու

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում անդրադարձել է թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին ու հայտարարել, որ այն խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել։

Դավութօղլուն պնդել է, որ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, ինչից հետո թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է այն:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ ինքնաթիռը ռուսական է, և այդ մասին տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից:

Նույն շարքից