Lenta.ru-ն ֆոտոշարք է ներկայացրել, թե ինչպես են Մոսկվայում քարկոծել Թուրքիայի դեսպանատունը։ Տեղում աշխատող լրագրողները հայտնել են, որ դեսպանատան մոտ կուտակվել են մեծ թվով քարեր, կենցաղային ապակի։
Նոյեմբերի 24-ին ևս Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել էր բողոքի ակցիա՝ կապված այդ երկրի զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչը կործանելու հետ։ Ցուցարարները պարզել էին «Հարված թիկունքին», «Չեմ գնում Թուրքիա» գրություններով պաստառներ։