Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ու Չավուշօղլուն առաջիկա օրերին կհանդիպեն. Թուրքիայի ԱԳՆ

analitik.am

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Չավուշօղլուն Լավրովին տեղեկատվություն է տրամադրել Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու մասին։

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բիլգիչը հավելել է, որ հեռախոսազրույցի արդյունքներով որոշվել է, որ Չավուշօղլուն ու Լավրովը մոտակա օրերին կհանդիպեն։

Նույն շարքից