Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ նախագահը քննարկել է դեկտեմբերին կայանալիք մարդահամարի հետ կապված հարցեր

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ս.թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները՝ Նախագահը կարեւորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից