Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման առաջարկը

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսային զրույցի ընթացքում մերժել է հանդիպման մասին նրա բոլոր առաջարկները: Այս մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ,   հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում տեղյակ են այն մասին, որ հանդիպման շուրջ իբրև պայմանավորվածության վերաբերյալ տեղեկություն է տարածվել Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից:

Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը թուրքական կողմից հանդիպման բազմաթիվ առաջարկներից և ոչ մեկին համաձայնություն չի տվել:

Նույն շարքից