Հայաստան Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ռուս-թուրքական լարվածությունը բխում է միանշանակ Հայաստան պետության շահերից

analitik.am

Ռուս-թուրքական լարվածությունը բխում է միանշանակ Հայաստան պետության շահերից: Տա Աստված, որպեսզի Ռուսաստանը կատարելապես լարվի Թուրքիայի դեմ: Սա կհագեցնի նրան, որ առհասարակ կդադարեն ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունները: Արդյունքում կստեղծվի լուրջ քաոսային քաղաքական-ռազմական լարվածություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Եվ եթե դա վերածվի պատմական իրողության, ապա Ռուսաստանը, հաշվի առնելով իր շահերից բխող Այսրկովկասում իր դաշնակից Հայաստանի ներկայությունը և հայերի խնդրանքը, անպայման չեղյալ կհայտարարի Մոսկվայի և Կարսի պիղծ պայմանագրերի գործածությունները՝ ի հօգուտ Հայաստանի: Հայաստանն անպայման, առիթից օգտվելով, Թուրքիայից կպահանջի ողջ Արևմտյան Հայաստանը և պատմական հայկական Կիլիկիայի իր ազգապատկան տարածքները: Հայերին կհետևեն, անշուշտ, իրենց ազատագրությանը սպասող՝ Թուրքիայի հարավ-արևելքում ապրող քրդերը, ինչպես նաև Թուրքիայի հետ տարածքային խնդիրներ ունեցող մյուս երկրները, ինչպիսիք են Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան և Մակեդոնիան, ով գիտե՝ միգուցե և Վրաստանը: Աստծո կամոք սպասենք մեզ համար կարևոր պատմական հրաշք պահի առկայությանը:

Նույն շարքից