Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի օդուժը տեղյակ չէր, որ Սու-24-ը ՌԴ-ին է պատկանում. Էրդողան

analitik.am

Թուրքական իշխանություններն իմացել են, որ ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ դրա մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

«Այն փաստը, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, պարզ դարձավ, միայն այն բանից հետո, երբ դրա մասին հայտարարել են Ռուսաստանի իշխանությունները»,- խոստովանել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային տիրույթում, և այն ընկել է Սիրիայի տարածքում: Էրդողանն ընդգծել է, որ ինքնաթիռի բեկորներից Թուրքիայի տարածքում վիրավորվել է երկու քաղաքացի:

Նույն շարքից