Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի տան բակում

analitik.am

Այսօր` նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցի թիվ 2 տան հասցեում: Դեռևս անհայտ պայմաններում փլվել է նշված տան հսկայական պարիսպը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունն ու պարիսպը պատկանում է Արցախյան պատերազմի հերոս ու լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանին, ում ավելի շատ ժողովուրդը ճանաչում է Կոմանդոս անվամբ:

Ըստ նախնական տեղեկությունների`փլուզման հետևանքով, բարեբախտաբր, զոհեր և վիրավորներ չկան: Նշած վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կատավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Լևոն Շահինյանի գլխավորությամբ:

Փլուզման հետևանքով փողոցով անցնող գազատարը կախվել է և սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը:

55229a18d51f7db08de586301f192738

Նույն շարքից