Հասարակություն 

Հռոմի Պապը աֆրիկյան մայրցամաքում իր շրջագայությունը սկսել է Քենիայից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը Քենիա է ժամանել, որտեղ սկսել է իր առաջին շրջագայությունը երեք աֆրիկյան երկրներով: 6-օրյա այցի գլխավոր նպատակը մուսուլմանների և քրիստոնյաների հաշտեցումն է, որոնք բարդացել են Եվրոպայում ու Աֆրիկայում ահաբեկչության վերջին բռնկումների հետևանքով: Այս մասին գրում է TASS-ը:

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ցանկացած կրոնի հավատացյալները և բարի կամքի մարդիկ կոչված են նպաստելու փոխադարձ հարգանքին ու ըմբռնմանը, աջակցել մեկմեկու որպես մեկ մարդկային ընտանիքի անդամներ»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը մեկնելուց առաջ:

Բացի Քենիայից, նա կայցելի նաև Ուգանդա և Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Նույն շարքից