Բիզնես Հասարակություն 

Ադրբեջանում պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով ԱԱԾ 19 աշխատակից է ձերբակալվել

analitik.am

Ադրբեջանում ձերբակալվել են ազգային անվտանգության նախարարության 19 աշխատակից՝ պաշտոնական դիրքերի չարաշահման գործով, հայտնում է Vesti.az-ը:

Նախարարության ղեկավարությունը և աշխատակիցները անօրեն գաղտնալսել են  ձեռնարկատերերի հեռախոսազանգերը և վերահասկել են նրանց գործունեությունը:

«Նշված փաստերով, 21 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն: Նրանցից 19-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ձերբակալությունը», — հայտնում է աղբյուրը:

Նույն շարքից