Գլխավոր Հասարակություն 

Գուրգեն Եղիազարյանն ավելի լավ կլիներ կարծիք հայտնելու փոխարեն ալկոհոլ քիչ օգտագործեր

analitik.am

Հայաստանում բավականին արատավոր սովորույթ է ձևավորվել, երբ ոլորտից բացարձակ անտեղյակ մարդիկ սկսում են հայտնել կարծիքներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Սա կարող է նորմալ լինել այնպիսի ոլորտներում, որոնք կապ չունեն անվտանգության հետ, բայց երբ ԱԱԾ գործունեության մասին կարծիք է հայտնում մեկը, ում ով լինելը ոչ միայն նրան ճանաչող մարդիկ գիտեն, այլ նաև այն մարդիկ են հասկանում, ովքեր մեկ անգամ են շփվել նրա հետ, արդեն անհանդուրժելի է:

Երևանի մայրաքաղաքում կանխվել է լուրջ հանցագործության փորձ, իսկ իրեն ԱԱԾ գործունեության վերլուծաբան համարող Գուրգեն Եղիազարյանն իրեն հատուկ ոճով շարունակում է պատմվածքներ հորինել այդ դեպքի հետ կապված: Ի դեպ, նա իր ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողների հետ առանձնազրույցում ասաց, թե Սիրիայի վրա հարձակման պատճառը որևէ գիրք է, որը փնտրում են ամբողջ աշխարհով մեկ:

Եղիազարյանի բերած փաստարկները տիեզերական ուժերի մասին այնքան համոզիչ էին հնչում, որ անգամ հավատացողներ գտնվեցին: Սակայն, երբ ուսումնասիրում ենք այս մարդու կենսագրությունը, տեսնում ենք, որ նրա մտածելակերպը տարիքի հետ կապ չունի, նա ԱԱԾ-ում աշխատել է մի քանի ամիս ընդամենը, սակայն նրան ճանաչող մարդիկ վկայում են, որ այդ ընթացքում նա փորձել է հովանավորել իր մտերիմներին, համագործակցություններ հաստատել մի շարք գործարարների հետ և այսպես շարունակ: Փորձեցինք պարզել, թե ով է Գուրգեն Եղիազարյանը և ինչով է զբաղվում:

Պարզվեց, որ այդ մարդն իր օրվա հիմնական մասն անց է կացնում ալկոհոլի ազդեցության տակ, իսկ մնացած մասն էլ ծախսում է այս կամ այն հարցի շուրջ եզրակացություններ հնչեցնելու վրա: Նորմալ է, որ մարդ կարող է կարծիք ունենալ, բայց աննորման է, որ այդ մարդը փորձի կարծիքներ հնչեցնել այնպիսի թեմաների շուրջ, որոնցից բացարձակապես գաղափար չունի:

Ինչևէ, մաղթում ենք Գուրգեն Եղիազարյանին ուրախ օր՝ առանց իրականությունից հեռու տեսակետների: Արդեն շատերն են հասկացել, որ այս մարդու ֆանտաստիկայի ժանրից վերլուծությունները ոչ այլ ինչ են, քան ալկոհոլի չարաշահման արդյունք:

Նույն շարքից