Հասարակություն 

Երեկ վնասազերծված հանցավոր խմբին ներսից են «ծախել». Ահարոն Ադիբեկյան

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով` երեկ Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին ԱԱԾ-ին մատնել էր հենց խմբի անդամներից մեկը, քանի որ վախեցել է իր ճակատագրի համար:

«Կարող է` այդ խմբի անդամներից մեկն ուզում էր երկրի նախագահ դառնալ, դրա համար էլ նախապատրաստվել էին: Ի՞նչ իմանաս իրական պատճառները, թե ինչ էին ուզում նրանք անել Հայաստանում: Ամեն դեպքում, մեր երկրում տեռորի միջոցով ինչ-որ բան փոխելն անհնար է:»,- ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքով՝ 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանում 17 տոկոսը բռնի ուժի կդիմի, եթե նրա իրավունքները ոտնահարեն:

Նույն շարքից