Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ. Պեսկով

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հատուկ սահմանափակումներ մտցնել թուրքական ապրանքների համար՝ ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպի պատճառով:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուժեղացնում է թուրքական ապրանքների հսկողությունը քաղաքական իրադրության սրման առնչությամբ։

«Ծայրահեղական տարբեր դրսևորումների վտանգի ավելացման հետ մեկտեղ, բնականաբար, իրականացվում են հսկողության լրացուցիչ միջոցներ»,- հայտարարել է խոսնակը։

Պեսկովը նաև նշել է, որ Թուրքիայի անկանխատեսելիության պայմաններում հսկողության ուժեղացումը բնական արձագանք է:

Նույն շարքից