Հասարակություն Ֆեյսբուք 

Ձերբակալվածների հարազատներից ոչ մեկը չի խոսել հետապնդումների մասին, ձերբակալվողների նկատմամբ որևէ ապօրինության մասին

analitik.am

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ձերբակալվածների հարազատներից ոչ մեկը տառ անգամ չի խոսել հետապնդումների մասին, ձերբակալվողների նկատմամբ որևէ ապօրինության մասին հայտնի չէ, սակայն ֆեյսբուքահայության սուպեր փորձագիտական շրջանակները արդեն վերջին ձերբակալությունները որակել են շոու և հասարակությանն ահաբեկելու փորձ...

Ի տարբերություն այս ամենի՝ կա ձերբակալվածների վարքագծում առկա առնվազն 2 տարօրինակ փաստ՝ ինչու՞ էին նրանք բնակվում միասին և ինչու՞ այդքան զենքի էին տիրապետում...

Այն, որ նրանք զինված էին՝ ապացուցվում է հենց իրենց կողմից նախկինում տարածված տեսանյութերից, որտեղ մարտական զենքերը վեր պահած՝ ձայնագրում էին իրենց ղեկավարի ելույթը... Իսկ մշտապես այդտեղ բնակվելու և հավաքվելու մասին խոսում են հարևանները...

Ավելին ասեմ, շատ շուտով այդ մարդիկ դատարան են մտնելու և խոսելու են իրենց գործունեության մոտիվների և այն մասին, թե ինչ էին ծրագրում անել, և վախենամ, որ քափսլուք լատինատառ քննադատներից շատերը անհարմար դրության մեջ կհայտնվեն...

Նույն շարքից