Գլխավոր Հասարակություն 

Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն հայ է եղել

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վթարի էր ենթարկվել Մի-8 ուղղաթիռը: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ուղղաթիռի երկրորդ օդաչուն հայ է եղել. վթարի հետևանքով զոհվել է 53-ամյա Լևոն Թանանյանը։

lifenews.ru-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Իգարկա օդանավակայանից թռչելուց րոպեներ անց:  Նախնական տվյալներով՝ թռիչքը սպասարկել է երկու օդաչուից և մեկ բորտմեխանիկից բաղկացած անձնակազմը, նրանք երեքն էլ մահացել են վթարի հետևանքով:

Աղբյուրը նշում է, որ օդանավի հրամանատարը՝ 54-ամյա Ալեքսանդր Մոնախովը, իր կարիերայի ընթացքում իրականացրել է 9.019 ժամ թռիչք, որից ավելի քան 3.000-ը՝ որպես օդանավի հրամանատար: Երկրորդ օդաչուն՝ 53-ամյա Լևոն Թանանյանը, գրեթե նույնչափ փորձառություն և 9.383 ժամ թռիչք:

Նույն շարքից