Հասարակություն 

Վնասազերծված խմբի անդամներից Վաղինակը տանն ասել է` գնում է Ղարաբաղ կռվելու. news.am

analitik.am

Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 49-ամյա Ավետիս Բարեյանը եւ 43-ամյա Վաղինակ Ստեփանյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: NEWS.am-ի հետ զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ Վաղինակ Ստեփանյանն ազատամարտիկ է, նա վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանում է եղել եւ տանն էլ ասել է, որ գնում է Արցախ՝ կռվելու:

«Եւ Ավետիսը, եւ Վաղինակը խելացի տղաներ էին, ոչ մեկ չի կարող հասկանալ, թե ինչու է նման բան պատահել: Հողագործությամբ զբաղվող մարդիկ էին: Վաղինակը տանն ասել ա` գնում եմ Ղարաբաղ կռվելու»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը:

Մանրամասն՝ News.am

Նույն շարքից