Հասարակություն 

Վնասազերծված անդամներից մեկը վերջին 10 ամիսներին աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում. tert.am

Tert.am-ը գրում է. Նորք-Մարաշում նախօրեին վնասազերծված զինված խմբի անդամներից մեկը՝ Արման Հայրապետյանը (լուսանկարում աջից առաջինը՝ սպիտակ բաճկոնով), վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասացին հանրային հեռուստատեսության հասարակության հետ կապերի բաժնից:

«Արման Հայրապետյանը եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ: Մենք հետևում ենք իրավական գործընթացներին և կարծում ենք, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Արման Հայրապետյանի առնչությունը դրան»,-հաղորդեցին հասարակության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը՝ Tert.am

Նույն շարքից