Սանկտ Պետերբուրգում Շոկոլադի փառատոնի շրջանակներում կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շոկոլադե քանդակը՝ ամբողջ հասակով:
Փառատոնի կազմակերպիչներից Միխայիլ Լոբչենկովը նշել է.
«Մեր նախագահի վարկանիշն աշխարհում հասել է այնպիսի մակարդակի, երբ կարելի է ասել, որ նա աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկն է, և այդ իսկ պատճառով որոշել ենք նախագահի շոկոլադե քանդակը պատրաստել իրական չափերով: Մենք ճշտել ենք, որ մեր նախագահը կշռում է մոտ 70 կգ, իսկ հասակը մոտ 170 սմ է»:
Փառատոնի կազմակերպիչները հայտ են ներկայացրել` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: