Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ներողություն չի խնդրի նրա համար, որ խոցել է ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը, հայտնում է Ria.ru-ն:
«Կարծում եմ, որ եթե որևէ մեկը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք։ Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր ներխուժում են մեր օդային տիրույթ»,- ասել է Էրդողանը։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը պարզապես կատարել են իրենց պարտականությունը։