Հասարակություն 

Տեղի ունեցավ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը

Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր` նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հոգեհանգստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք այլ քաղաքական եւ մշակութային գործիչներ:

Սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը մահացել էր նոյեմբերի 24-ին` 87 տարեկան հասակում: Դերասանուհին վատառողջ էր:

Վարդուհի Վարդերեսյանին վերջին հրաժեշտ կտան վաղը` նոյեմբերի 27-ին` 12:00-14:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
IMG_2224

Նույն շարքից