Հասարակություն 

2015 թ.-ին Գերմանիայում գրանցվել է մոտ մեկ միլիոն փախստական

երկայումս ավելի քան 950.000 փախստական է գրանցված Գերմանիայում, հայտնում է Die Welt թերթը:

«Գերմանիան շարունակում է մնալ զարգացած երկրներ միգրացիոն հոսքերի հիմնական նպատակակետը: Այս տարի գրանցված է փախստականի կարգավիճակի ընդհանուր թվով ավելի քան 950.000 հավակնորդ»,- հայտնում է պարբերականը՝ հղում անելով դաշնային ոստիկանության տվյալներին:

Միաժամանակ, նոյեմբերին փախստականներն ամենաշատն են եղել՝ ամսվա սկզբից մինչև նոյեմբերի 24-ը գրանցվել է 192.827 միգրանտ:

Նույն շարքից