Հասարակություն 

Մեկնարկել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

analitik.am

Լոս-Անջելեսում այսօր` նոյեմբերի 26–ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական ամենամյա հեռուստամարաթոնը։

«Մեր տունը» խորագրով 2015թ. հեռուստամարաթոնի նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:

Հավաքված գումարով կկառուցեն բնակարաններ նման ընտանիքների համար։

Մարաթոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 27–ը, Հայաստանի  ժամանակով առավոտյան ժամը 10:00-ն։

Նույն շարքից