Հասարակություն 

Առեղծվածային դեպք Երևանում. 21-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Հ. Զաքարյանը գիտակցության չգալով մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի վարորդ Ս. Եսոյանը հիվանդանոցում և դեպքի վայրում ոստիկաններին հայտարարում էր, որ ինքը հետիոտնին վրաերթի չի ենթարկել, այլ իր ավտոմեքենային է բախվել ջիպանման ավտոմեքենա, որը մինչ այդ վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի պատճառով հետիոտնը շպրտվել է իր մեքենայի վրա, իսկ Ջիպի վարորդը դիմել է փախուստի:

Առավել Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից