Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Նոյեմբերի 26-27-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ սարալանջին գտնվող անտառածածկ տարածքում, այրվել է 1 հա անտառածածկ տարածք, կամրջի մոտակայքում` 100 քմ, Հաղպատ գյուղի մոտակա դաշտում` 2 հա խոտածածկ տարածք, Ամրակից գյուղին հարակից սարում` 10 հա չոր խոտածածկույթ, Հալավար գյուղի մոտակա սարերում` 70 հա չոր խոտածածկույթ և մոտ 30 հա անտառածածկ տարածք, Քարաբերդ գյուղի գերեզմանատան (Կոնգո) մոտակա սարերում` 80 հա, Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղի մոտակա սարալանջին` 80 հա չոր խոտոծածկույթ, Տավուշի մարզի Նավուր գյուղում` 20 հա, Հաղթանակ գյուղում` 1.5 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գորհայք գյուղի հին գերեզմանատան մոտակայքում` 7 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից