Միջազգային Ռազմական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Սիրիան ռուսների համար նոր Աֆղանստան սարքելու հեռանկարի մասին

analitik.am

Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խոսվում է սիրիան ռուսների համար նոր աֆղանստան սարքելու հեռանկարի մասին: դա անհնար է, քանի որ՝

1.Կա Ասադը, որի վրա հենվում են ռուսները

2. բանդիտները կռվում են թուրքերի օգնության շնորհիվ: եթե կտրվում է այդ օգնությունը- չկա նաև կռիվը

3. Բացի թուրքերից ուրիշ ոչ ոք չի կարող օգնել դրանց, որովհետև դա ներկա դարում կզռա:

4. ISIS-ը գոյություն ուներ և իրաքում և սիրիայում: Ռուսները միջամտում են միայն սիրիական մասում ու միայն Լաթաքիայի իրենց բազայի շուրջն ու դրա հետ կապված, ու չեն խորանա ավելի:

5. Նավթի գների անկումն արդեն ռուսներին մեծ վտանգ չի: եթե ռուսները կոնսոլիդացվել են իրենց պաշտպանության հարցերով, արդեն ոնց լենինգրադյան բլոկադան- համառորեն կգնան այդ ճանապարհով- կարտոշկա ուտելով էլ կդիմանան:

6. նախանշաններ կան, որ զենքի արտադրությունը մեծ թափով ծավալվում է, համենայնդեպս կասպից ծովից թևավոր հրթիռներով կրակելը նոր նավերով է արվել ու նոր հրթիռներով:

7. Սիրիայում իրենք զիջելիք տարածք չունեն թուրքիային տալու, ոնց Հայաստանի դեպքերում է եղել 100 տարի առաջ ու վերջերս:
Ու հիմա Հայաստանից էլ չեն կարող տալ, որովհետև մենակ իրենք չեն խաղացողը դաշտում: Համ էլ ոչ մեկին ձեռ չի տա մեր գլխին նոր գենոցիդ սարքելը:

8.Հաջորդ ճակատը ուր ռուսներին կարող են նեղել , Դոնբասն է ու ուկրաինան, էնտեղ էլ ռուսները վիզ չեն առնում մտնել խաղի մեջ- պատային վիճակ է լինելու:

Նույն շարքից