Հասարակություն 

Գեղարքունիքում քամին վնասել է տան տանիքներին ու պոկել էլեկտրական սյուները

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Գավառի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

***

Նոյեմբերի 27-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Երանոս գյուղի մոտ վեց տան տանիքներ եւ պոկվել 12 էլեկտրական եւ հեռահաղորդակցման սյուներ:

Նույն շարքից