Միջազգային Քաղաքականություն 

Թող ՌԴ-ն ապացուցի, և ես կլքեմ պաշտոնս. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24-ի հետ զրույցում անդրադառնալով՝ ՌԴ-ի այն պնդումներին, թե Թուրքիան օգնում է «Իսլամական պետություն» խմբավորմանը նավթի մաքսանենգության հարցում,  պահանջել է ապացույցներ ներկայացնել, այլապես՝ «ոչ ոք Թուրքիային զրպարտելու իրավունք չունի»:

«Եթե դա չապացուցեն, Թուրքիայի Հանրապետության դեմ մեծ անարգանք կլինի: Իսկ եթե ապացուցվի, ես պատրաստ եմ լքել պաշտոնս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ «զրպարտությունն» առաջ քաշողները պատրաստ են նույն կերպ վարվել:

Նույն շարքից