Գլխավոր Հասարակություն 

Ուժեղացված ծառայություն Կենտրոնի դատարանում. մի քանի դատավորներ քննում են Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամների կալանավորման հարցը

analitik.am

Քիչ առաջ ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք:

Ինչպես նշված դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս դատարան էին բերվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողների հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, ուժեղացված հսկողության ներքո: Իսկ դատարանում նույնպես ուժեղացված ծառայություն էր, որը ղեկավարում էր նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից