Հասարակություն գլխավոր 

Նոր մանրամասներ Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամներից 22-ամյա Նելիի մասին. տեսանյութեր

Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 22-ամյա Նելի Մինասյանը 5-6 տարի է, ինչ Երեւան է տեղափոխվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Նելիի ընտանիքի մասին տեղեկությունները շատ չեն, քանի որ Նելլին վերջին 6 տարիների ընթացքում գյուղում մի քանի անգամ է եղել: «Նա համայնքի բնակիչների հետ շատ քիչ է շփվել: Գյուղ գալուց էլ հիմնականում իր հարազատների հետ է շփվել: Հայրը Ղարաբաղում այգիներ է հիմնել եւ ամիսներով գյուղ չի գալիս: Մայրն էլ իր հետ Երեւանում էր»,- մանրամասնեց գյուղապետը: Նշենք, որ Նելլին սովորում է Գլաձոր համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Նրա քույրն ու եղբայրն էլ Ռուսաստանի Դաշնությունում են:

մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից