Հասարակություն 

«Դիլիջան» ազգային պարկում հրդեհ է բռնկվել

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին այրվում է մոտ 50 հա բուսածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել՝ 11.45-ին:

Նույն շարքից