Հասարակություն 

Փարիզի ահաբեկիչներից Սալահ Աբդեսլամը փախել է Սիրիա

analitik.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկը՝ բելգիացի Սալահ Աբդեսլամը, փախել է Սիրիա:

Սալահ Աբդեսլամն այժմ հավանաբար Սիրիայի ճանապարհին է՝ միակ տեղը, որտեղ նա անվտանգության մեջ կարող է լինել։ Մինչ իր փախուստը նա եղել է Բրյուսելի Սխարբեկ բնակավայրում:

Աղբյուրը նշում է, որ քննիչները պատրաստ չեն տեղեկատվություն տրամադրել իրենց աշխատանքի կոնկրետ արդյունքների վերաբերյալ, սակայն նրանք կարծում են, որ ահաբեկիչն օգտվել է Եվրոպայում աջակիցների ցանցից։ Նրանք օգնել են նրան թաքնվել և ճանապարհն անցնել բեռնատար ինքնաթիռներով։

Նույն շարքից