Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը որոշել է չեղարկել Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմը

analitik.am

Ռուսաստանը որոշում է կայացրել 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել ազատ մուտքի ռեժիմը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը ասել է, որ ազատ վիզային ռեժիմը «կկասեցվի» և հայտնի չէ, թե որքան ժամանակով: Թուրքիայի հետ ազատ մուտքի ռեժիմը գործում է 2011-ից ի վեր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով:

Նույն շարքից