Միջազգային Քաղաքականություն 

Ժիրինովսկին առաջարկել է ատոմային ռումբ նետել Ստամբուլի վրա

analitik.am

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միջուկային հարված հասցնել Թուրքիային, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:

Ժիրինովսկու խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո պետք է վախենան Ռուսաստանի պատասխան ռազմական գործողություններից։

«Նախագահի մեկ ամիտ գործողություն, և նրանց երկիրը  կարող է առհասարակ վերանալ երկրի վրայից։ Այն կարելի է ոչնչացնել հրթիռա-միջուկային հարվածով։ Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել։ Բավական է մեկ ատոմային ռումբ գցել նեղուցը, եւ ջուրը կտանի»,- ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար մեկ թշնամին է։

Նույն շարքից