Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 26-ին խուզարկությունների արդյունքում Փարիզի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալների է ձերբակալել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTBF-ը։
Խուզարկություններն ընթացել են Օվլե եւ Վերվիե քաղաքներում։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը գործով անցնում է որպես կասկածյալ, մյուսը՝ վկա։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հայտնի է նաեւ, որ նոյեմբերի 27-ին Բրյուսելում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մեկ մարդ, որը հետախուզվում էր։ Ներկայումս նրան հարցաքննում են։
Նշենք, որ Բրյուսելում ահաբեկչական վտանգի մակարդակը 4-րդ աստիճանից իջեցվել էր մինչեւ 3-րդ մակարդակի։