Քաղաքական Միջազգային 

Անկարան հատել է թույլատրելի սահմանը. Լավրով

Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Սու-24-ի հետ միջադեպից հետո Թուրքիան հատել է թույլատրելի սահմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Մենք գտնում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունն անցել է թույլատրելի շեմը և ռիսկի է դիմում Թուրքիային դժվարին իրավիճակի մեջ գցել՝ երկարաժամկետ ազգային շահերի և տարածաշրջանում տիրող իրավիճակի տեսանկյունից»,- ասել է Լավրովը՝ սիրիացի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ:

Ինքը՝ Մուալլեմը, ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումը ռազմական հանցագործություն է անվանել:

Նույն շարքից