Հասարակություն 

Երևանում կանայք կոշիկներ են գողացել մետրոպոլիտենի կայարանի գետնանցումից

Երեւանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից գետնանցումի կրպակներից մեկից նոյեմբերի 4-ին կանայք մի քանի օր շարունակ կոշիկներ են գողացել:

Ոստիկանությունը գողութունը բացահայտել է կրպակում տեղադրված տեսանկարահանող սարքի միջոցով: Տեսանյութում երեւում է՝  ինչպես են կանայք շրջում, կոշիկներ նայում, ապա վերցնում դրանցից մի քանիսը, թաքցնում պայուսակում եւ հեռանում:

Կանայք՝  24-ամյա Արմինե Սայադյանը եւ  25-ամյա Մելինե Մուրադյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվել են: Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել:

Հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում

Նույն շարքից