Այժմ արքայազն Հարին գտնվում է Լեսոտոյում, որտեղ ժամանել է Մեծ Բրիտանիայի կառավարության անունից մի շարք միջոցառումների մասնակցելու համար։ Հարին արդեն հասցրել է մասնակցել իր հիմնադրած Sentebale կազմակերպության կողմից Mamohato մանկական բարեգործական կենտրոնի բացման արարողությանը:
Իր խոսքում արքայազնը նշել է, որ այս կենտրոնը բացվել է ի հիշատակ իր կյանքի երկու գլխավոր կանանց, մոր՝ արքայադուստր Դիանայի, և իր դայակի՝ Օլգա Փաուելի։
Թագավորական ժառանգների անփոփոխ դայակը, որը արքայազներ Հարիին ու Ուիլյամին խնամում էր 15 տարի, մահացել էր 2012 թվականին, 82 տարեկան հասակում։
Փաուլեը պահել էր տղաներին նրանց ծնողների ամուսնալուծության ժամանակ՝ 1996 թվականին, ապա նաև նրանց մոր ողբերգական մահից հետո։ Եվ չնայած մեծացած ժառանգները արդեն դայակի կարիք չունեին, բայց նրան չէին մոռացել։




